Ամանորի շնորհավորանքներ Ապրիլյան պատերազմում զոհված սպաների երեխաներին

«Սպայի մայրեր» հասարակական կազմակերպությունը ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված սպաների երեխաներին ամանորյա տոների առթիվ անակնկալ մատուցեց: Ծրագիրը կոչվեց «Ամանորի նամակ հերոսի որդուն»: Զոհված սպաների երեխաների նամակները տեղադրվել են ֆեյսբուքյան էջերում, որտեղ տեղադրվել էին նրանց ամանորյա ցանկություններն՝ ուղղված Ձմեռ պապին:
Կազմակերպության նախագահ Հռիփսիմե Բասենցյանը նշեց, որ այդ գեղեցիկ միջոցառմանը միացել են հայ երգարվեստի աստղեր, հաղորդավարներ, առաջին ընթացքը տվեցին երգիչ Անդրեն, Արսեն Գրիգորյանը, Գարիկ Պապոյանը, ԱՄՆ-ից միացավ Վարդուհի Ալեքսանյանը, կան մշակույթի ներկայացուցիչներ Մոսկվայից՝ պարուհի Մարինե Մարտիրոսյանը, Լիբանանից, Թեհրանից, այսպես ստացվեց թվով 33 շնորհավորական նամակ: Երեխաներին ավելի շատ հետաքրքրում էին ոչ թե նվերները, այլ թե ով կշնորհավորի իրենց: «Ծրագիրը շարունակական է, եղան դրամական փոխանցումներ, որոնց շնորհիվ հնարավոր եղավ, որ այսօր լինենք նաև զորամասերում, մարտական դիրքերում, որտեղ տեղադրված են քառօրյա պատերազմում զոհված հերոսների՝ Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի հիշտակին կանգնեցված խաչքարերը: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացին ու աջակցեցին մեզ»,-aparaj.am-ի փոխանցմամբ՝ նշեց կազմակերպության նախագահը: Միջոցառումը կայացավ ՀՕՄ-ի Ստեփանակերտի գրասենյակում: