ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Հունվարի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարարի ղեկավարությամբ տեղի ունեցավ գործակարգավարական ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցեցին նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների, «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ի ղեկավարները:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին 2017թ. նախատեսված ծրագրերն ու միջոցառումները, ինչպես նաև՝ Արցախին աջակցելու նպատակով համայնքների հետ իրականացվելիք աշխատանքները, քանի որ 2017 թվականը հայտարարվել է Արցախի տարի:

Նշվեցին ՀՀ կառավարության 2017 թվականի այն գերակա խնդիրների լուծմանն ուղղված քայլերն ու միջոցառումները, որոնց պատասխանատուն Սփյուռքի նախարարությունն է:

Նախարարը կարևորեց համահայկական մասնագիտական նոր ընկերակցությունների ստեղծումը:

Տրվեցին հանձնարարականներ: Նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները:

Scroll Up