World Vision Armenia կազմակերպության հերթական ձեռնարկը սիրիահայերի համար

Այսօր լրանում է World Vision Armenia կազմակերպության հայաստանյան գործունեության 25-ամյակը: Կազմակերպությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում:

Արդեն մի քանի ամիս է՝ World Vision Armenia կազմակերպությունը համագործակցում է նաև  «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի հետ և աջակցություն ցուցաբերում Հայաստանում ապաստանած սիրիահայ ընտանիքներին:

Հերթական նախաձեռնությունը հագուստի տրամադրումն էր, որի բաշխումն այսօր իրականացվեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ում:

Կազմակերպությունը կենտրոնին տրամադրել է երեխայի, տղամարդու, կնոջ 1100 կտոր հագուստ՝ ձմեռային և սպորտային կոշիկներ, տաբատ, շապիկ և այլն:

Ինչպես նշեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ղեկավար տիկին Լենա Հալաջյանը, հագուստի բաշխումը կատարվել է ըստ կարիքավորիների. ամեն անձի հատկացվելու է մեկ կտոր, որպեսզի բոլոր կարիքավորները կարողանան օգտվել:

Ինչպես նշեցինք, սա «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և World Vision Armenia կազմակերպության առաջին համագործակցությունը չէ: Անցյալ ամառ կազմակերպությունը նախադպրոցական տարիքի 60 երեխայի  համար Օհանյան մանկապարտեզում դասընթաց էր կազմակերպել: Իսկ շուրջ 60 երեխա կազմակերպության օժանդակությամբ երկշաբաթյա ամառային հանգիստ անցկացրին Աղավնաձորում:

«Շատ գոհ ենք World Vision Armenia կազմակերպությունից:  Շատ հատկանշական է փոխվստահության պահը, և հուսով ենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի»,- նշեց տիկին Լենա Հալաջյանը:

   Untitled

photo.JPG 2

photo.JPG 3 photo.JPG 4

Scroll Up