Մարի Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի աշակերտներն այցելել են հայ տարեցներին

Դեկտեմբերի 3-ին այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ ՀԲԸՄ Մարի Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի արվեստի խմբի աշակերտներն այցելել են մեծահասակների «Արարատ» տուն:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հաղորդում է դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Աննա Յարալյանը, աշակերտները երգել են, պարել և արտասանել: Մեծահասակները ջերմորեն են դիմավորել և մեծ ուրախությամբ ընդունել երեխաներին: Մեծահասակները հուզվել էին այն հանգամանքից, որ երեխաները չեն մոռանում իրենց հայկական արմատները և բարձր են պահում հայկական մշակույթը: