Ստրասբուրգի «Հայորդի» երիտասարդական միության մեկօրյա դպրոցի աշակերտները միացել են Սփյուռքի նախարարության շարժմանը

Ստրասբուրգի «Հայորդի» երիտասարդական միության մեկօրյա դպրոցի աշակերտները միացել են ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժմանը: Ղեկավարն է Դավիթ Հովսեփյանը:

Ստրասբուրգում գործող «Հայորդի» երիտասարդաց միության երիտասարդները մշտապես ակտիվ նախաձեռնություններով են հանդես գալիս՝ կանգնելով նաև արցախահայության և Արցախի ու Հայաստանի սահմաններին կանգնած զինվորների կողքին:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ երիտասարդաց միությանը կից գործող դպրոցը դեռևս մի քանի ամսվա պատմություն ունի: Այստեղ հայերենից բացի աշակերտները նաև հայրենասիրության դասեր են ստանում և հնարավորություն՝ դրանք գործնականում կիրառելու:

Scroll Up