Վարչապետը մասնակցել է «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» խորագրով քննարկմանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով քննարկմանը՝ «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» խորագրով: Քննարկումը կազմակերպել էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը՝ (ՀԲԸՄ) իր 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետն այցելել է ՀԲԸՄ կենտրոնատեղիի շենք և մինչ հանդիպումը շրջայց կատարել այնտեղ տեղակայված «IDeA» հիմնադրամի, «Լույս» հիմնադրամի, «Impact Hub Yerevan» ցանցի գրասենյակներում, ծանոթացել նրանց գործունեությանը և ծրագրերին, ողջունել ստեղծագործ նախաձեռնությունները և մաղթել հաջողություններ:

Այնուհետև մեկնարկել է Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով քննարկումը, որի ընթացքում կառավարության ղեկավարը պատասխանել է բազմաթիվ հարցերի։

Կից ներկայացվում է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հարցուպատասխանի տեսագրությունն ամբողջությամբ:

24 56 14

Scroll Up