Արման Փինարբասին միացել է «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» շարժմանը

Աուդիտ և խորհրդատվություն մատուցող «Grant Thornton France» կազմակեպության բաժնետեր, Նիցցայի մասնաճյուղի նախագահ Արման Փինարբասին միացել է «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» նախաձեռնությանը:

Հավելենք, որ Արման Փինարբասին եղել է Հայ-ֆրանսիական գործարարության ակումբի նախագահը, Հայաստանում Դանիայի Թագավորության պատվավոր հյուպատոսը: 2010 թվականին նրան շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Արժանիքի համար ազգային շքանշան»: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած պարգևատրման արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 

Scroll Up