«ԱՌՆՎԱԶՆ ԵՐԵՔ ՈՐԴՈՎ ՍԵՂԱՆ ՆՍՏԵՆՔ»
«ՀԱՅԵՐԸ` ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ»
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԵԿԵ՛Ք ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ԱՅՆ»
«ՀԱՅ Է ՆԱ, ՈՎ ԻՐԵՆ ՀԱՅ Է ԶԳՈՒՄ»
«ՀԱՅՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒՑ ԲԱՑԻ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՇԱՀ ՍՏԱՆԱ»
«ԴԱՐՁԻ՛Ր ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ, ՏԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ»
«ՔՈ ՏԱՂԱՆԴԻՑ, ՇՆՈՐՀՆԵՐԻՑ ՄԻ ԱՓ ՎԵՐԱԴԱՐՁՐՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ»
«ՏԱՆԸ ԽՈՍԵ՛ՆՔ ՀԱՅԵՐԵՆ»
«ԱՌՆՎԱԶՆ 3 ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՆԳՍՏԱՑԻ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ԳԾԻ՛Ր ՏՈՀՄԱԾԱՌԴ»
«ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ ԵՎ «ՅԱՆ»-Ը ՔՈ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ»
«ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՈՒՆԵՑԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
«ԿԱՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ՈՒ ԴԵՌ ՇԱՏԱՆԱՆՔ»Պ. ՍԵՎԱԿ
«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» Ե. ՉԱՐԵՆՑ

Սիրիայի կառավարական զորքերի առաջխաղացումը հույս է ներշնչել հայերին․ հալեպահայ գործիչ

Հալեպահայերն ընկճված են, սակայն վերջին երեք օրերին կառավարական զորքերի արձանագրած առաջխաղացումը դեպի քաղաքի արևելյան թաղամասեր հույս է ներշնչել և լավատեսական տրամադրություն ստեղծել․ այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Հալեպում բնակվող հրապարակախոս Մանուել Քեշիշյանը (Մանուէլ Քեշիշեան), գրում է civilnet.am-ը:

«Երեկ երեկոյան անձամբ եմ տեսել բազմաթիվ ավտոբուսներ, որոնք քրդական թաղամաս Շեյխ Մագսուտի անցքից տեղափոխում էին արևելյան թաղամասերից փախուստի դիմած կանանց, երեխաների, ծերունիների»,- ասաց նա:

Քեշիշյանը նշեց, որ մեկ շաբաթ է՝ Հալեպի հայկական թաղամասերում ինքնաշեն տիպի ռումբ-հրթիռների անձրև էր տեղում, հայկական դպրոցների մի մասը փակ էր․ «Բարեբախտաբար հայերի վնասները միայն նյութական էին, թեև մեծապես ցնցվեցին բոլորը, երբ մի շաբաթ առաջ մեր շրջանի հեռու թաղամասերից դպրոցի վրա արձակված հրթիռից տասնյակ աշակերտներ սպանվեցին և վիրավորվեցին»:

Նա տեղեկացրեց, որ չնայած ծանր կացությանը՝ Հայկական մարմնակրթական ընդհանուր միությունը նշել է «Մարզիկ» թերթի հրատարակության 35-ամյակը: Նոյեմբերի 27-ին ելույթ է ունեցել Հայ երիտասարդաց ընկերակցության «Փունջ» հարյուրհոգանոց պարախումբը:

Քեշիշյանի խոսքով՝ մյուս կողմից շարունակում են արձակվել տարբեր տեսակի ռումբեր։ «Պետական զորքերը շարունակում են առաջանալ և ամեն վայրկյան կոչ ուղղել զինյալներին՝ հաշտվելու: Կոչերի մեջ հաճախ նկատելի է «ահաբեկիչ» բառի փոխարեն «զինյալ» բառի գործածությունը, «հաշտություն» և «երկխոսություն» բառերի գործածությունը»,- ասաց նա:

Scroll Up