«Հայրենասեր»-ները հերթական դրամական օգնությունը ցուցաբերեցին Ապրիլյան պատերազմի հերոս-տղաների ընտանիքին
«Հայրենասեր» կազմակերպությունը կրկին այցելեց զոհված հերոս ԲԵՆԻԱՄԻՆ ԵՂՈՅԱՆԻ ընտանիքին` տեսակցելու հերոսի մորը։ Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է կազմակերպության ֆեյսբուքյան էջից:
«Հայրենասեր»-ն իրականացնում է ամենամսյա աջակցության ծրագիր ԱՄՆ-ի «ԱՐԵՎ» խմբի հովանավորությամբ։ Երիտասարդ հայրենասեր ամերիկահայ ծրագրավորողներն ու նրանց ընկերները մտահոգվել են Բենիամինի և մեր մյուս հերոսների ընտանիքների սոցիալական վիճակով և ցանկացել են հովանավորել նրանց։ Այդ ծրագրի շրջանակում մեկ տարի շարունակ Հռիփիմե մայրիկին ամեն ամիս կազմակերպության միջոցով կփոխանցվի $300, որի առաջին ամսավճարը «Հայրենասեր»-ները հանձնեցին հենց այցելության ժամանակ։
Մերօրյա հերոս Բենիամին Եղոյանի մայրիկին փոխանցվեց նաև միանվագ $250 գումար։