«Հեռուստամարաթոն-2016»-իամենախոշոր նվիրատուն ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանն է. 5 միլիոն ԱՄՆ դոլար

Րոպեներ առաջ ավարտվեց «Իմ Արցախը» խորագրի ներքո անցկացվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում արձանագրվեց 15. 428. 777 միլիոն ԱՄՆ դոլար:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Անդրանիկ Բաղդասարյանը «Հեռուստամարաթոն 2016»-ի ուղիղ եթերում իր եւ տիկնոջ՝ Սեդայի անունից, նվիրաբերեց 5 միլիոն ԱՄՆ դոլար: Սա Հիմնադրամի պատմության մեջ իր մեծությամբ 3-րդ խոշոր միանվագ նվիրատվությունն է:

Այսպիսով, համազգային միջոցառման ամենախոշոր նվիրատուն ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանն է՝ 5 միլիոն ԱՄՆ դոլար նվիրատվությամբ:

Scroll Up