ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է

Հարգելի´  տիկին Հակոբյան

«Տաթև գիտակրթական համալիրի» և «Զանգակ» հրատարակչության կոլեկտիվների անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ ՀՀ Սփյուռքի նախարարության ստեղծման 5-ամյակի առթիվ: Ի դեմս Ձեզ՝ Սփյուոքի նախարարության ամբողջ աշխատակազմին մաղթում եմ արգասաբեր զործունեություն և նորանոր նվաճումներ գործունեության բոլոր ոլորտներում:

Հայկական աշխարհի միասնականությունն այսօր մեր ազգի և պետության առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման նախապայմանն ու հուսալի ճանապարհն է: Բազմաղարյա բարդ կենսազրության քառուղիներում ջլատված մեր գեներն այսօր ծառի արմատների նման տարածվել են աշխարհի բոլոր ուղղություններով, և թերևս ղժվար է պատկերացնել հայ մարդու համար պատմական ավելի բարձր առաքելություն, քան մաքառելր, որ այղ արմատներով սնվի ու սնի, ծաղկի ու երկնի մեր հայրենիքը:

Համոզված եմ, որ Նախարարության ջանքերին, կյանքի կոչած ծրագրերին առավել համարժեք գնահատական հնարավոր կլինի տալ միայն տասնամյակներ հետո, և հուսով եմ, որ մեր ապագա սերունդները պատշաճ կգնահատեն այն մարդկանց վաստակը, որոնց ջանքերով հայությունը դարձավ ավեյի միասնական, իսկ աշխարհը՝ ավելի հայկական:

Հարգանքով՝

 Սոկրատ Մկրտչյան

«Տաթև գիտակրթական համալիրի» ե «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրեն

Scroll Up