ՀՀ-ից պտուղ-բանջարեղենի արտահանումը կրկնակի աճել է

Նոյեմբերի 14-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 133.427 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: 2015-ի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 68.002 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն:

Արտահանման աշխարհագրությունը գրեթե չի փոխվել: Հայկական թարմ պտուղ-բանջարեղենն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Շվեյցարիա, Իրաք, Բելառուս, ԱՄԷ, Ղազախստան, Panorama.am-ինտեղեկացրել է ԳՆ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։

2016-ի օգոստոսի 12-ի դրությամբ, 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ԵՏՄ անդամ երկրներ արտահանված թարմ պտուղ-բանջարեղենային մթերքների արտահանումն աճել է 90%-ով: 2016-ի օգոստոսի 8-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 85.326 տոննա պտուղ-բանջարեղեն, մինչդեռ 2015-ի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 49.827 տոննա պտուղ-բանջարեղեն:

Scroll Up