Այցելություններ Հայաստանում կայացած սիրիահայերին. Ժանին Սրուրյան

Նոյեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Այցելություններ Հայաստանում կայացած սիրիահայերին» ծրագրի շրջանակներում այցելեց «Srourian eye centre» ակնաբուժական կլինիկա, շրջեց գերժամանակակից սարքավորումներով հագեցած սրահներում, ծանոթացավ ակնաբուժական կլինիկայի առօրյային: Ակնաբուժական կլինիկայի հիմնադիրը՝ Սիրիայից հայրենադարձված  Ժանին Սրուրյանը ներկայացրեց նորագույն սարքերը, թվային տեսախցիկը՝ առաջինը Հայաստանում, որը և՛ պարզ, և՛ կոնտրաստով նկարում է աչքի հատակը, հստակ ախտաբանական եզրակացության հնարավորություն է ընձեռում: Վիրահատական բաժնում ևս հետաքրքիր նորամուծություններ ներկայացվեցին: Ընդ որում՝ վիրահատությունը օնլայն ցուցադրվում է մեծ էկրանին, և վիրահատության ընթացքին կարող են հետևել ակնաբույժները:

Նախարարը կարևորեց սիրիահայ բժշկի գործունեությունը և հավելեց. «Ուրախ եմ, որ շուրջ հարյուր բժիշկ է ժամանել Սիրիայից, և բոլորը հաջողությամբ աշխատում են: Պետք է ասել, որ նրանց մեծ մասը բժշկական կրթություն է ստացել Հայաստանում: Հայաստանի բժշկական համալսարանն է ավարտել նաև Ժանին Սրուրյանը և կարողացել է այսպիսի ժամանակակից կլինիկա ստեղծել: Չնայած մեզ մոտ ոլորտը բավականին զարգացած է, բայց ինձ համար հաճելի էր տեսնել նոր սարքավորումներ, նոր մոտեցումներ, համալիր բժշկական սպասարկում, որը շատ կարևոր է: Սա ևս հիմք է տալիս մտածելու, որ սիրիահայերը կարող են հայրենիքում հաստատվել, հզորանալ, լավ գործ սկսել, եթե ցանկանան»:

նախարար3Նախարար4

Scroll Up