ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն

Հոկտեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցությանը ներկա էր նաև Մոսկվայի «Ժամ» ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Աննա Կիվարկիզյանը:

Նախարարը ներկայացրեց ՀՀ վարչապետի հանձնարարականները՝ գերատեսչության աշխատանքի գերակա ուղղություններով նախատեսված ժամկետային աշխատանքային ծրագրերի կատարման ճշգրիտ ձևակերպումները և հստակ քայլերը ներկայացնելու վերաբերյալ, ծրագրի յուրաքանչյուր քայլը ամրագրելով լուծումներով:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց ներկայացնել կոնկրետ առաջարկություններ ներդրումային ծրագրերի, ինչպես նաև՝ հանձնարարականների կատարման ժամկետները առավելապես սեղմելու և աշխատանքի որակը բարձրացնելու վերաբերյալ: Նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ:

Scroll Up