Ահաբեկչության երախում գոյության կռիվ տվող հալեպահայերը խուճապի չեն մատնվել

Դեռ 2010-ին Սիրիան ծաղկող, բազմազգ, համերաշ երկիր էր։ Հիմա Սիրիան ավերակների է վերածվել։ Ընդ որում՝ պատերազմի վերջը չի էլ ուրվածգվում, ինչն առավել ծանր է անդրադառնում սիրիական ազգաբնակչության, այդ թվում նաև տեղի հայերի վրա։

Վերջին օրերին սիրիական ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծության թիրախում Հալեպի հայաշատ թաղամասերն էին։ Հալեպահայ ազգային իշխանությունները հայության զանգվածային տեղահանման անհրաժեշտություն, այնուամենայնիվ, չեն տեսնում:

«Հայերն այսօրը» ներկայացնում է Առաջին լրատվականի մեկնաբան Աբրահամ Գասպարյանի պատրաստած տեսանյութը Հալեպում վերջին օրերի զարգացումների, հայ համայնքում տիրող տրամադրությունների մասին:

Scroll Up