Հայաստանում գինու և կոնյակի արտադրությունն աճել է

ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2016թ.-ի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 11 468.8 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 29.3%-ով:
ԱՎԾ-ի փոխանցմամբ` 2015թ.-ի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 8 872.6 հազար լիտր կոնյակ:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մեր երկրում աճել են նաև գինու արտադրության ծավալները: Մասնավորապես, այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 3 779.1 հազար լիտր գինի. ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.4%-ով:
Նշենք, որ 2015թ-ի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 3 485.2 հազար լիտր գինի: