ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է
Հարգարժա´ն Հրանուշ Հակոբյան.
Ռուսաստանի Դաշնության Հարավային և Հյուսիսկովկասյան Դաշնային տարածաշրջաններում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ, որպես հիմնադիր և առաջին նախարար, ՀՀ Սփյուռքի նախարարության կազմավորման 5-րդ տարեդարձի առթիվ:
Բարձր եմ գնահատում Սփյուռքի նախարարության այս 5 տարիների ընթացքում կատարած աշխատանքը՝ անձամբ ծանոթ լինելով Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Արևելյան Եվրոպայի այլ երկրներում գործող հայ համայնքներում Ձեր ծավալած պետականամետ և հայապաշտպան գործունեությանը:
Ուրախությամբ կարող եմ նշել, որ Սփյուռքն ու Հայաստանը միմյանց մերձեցնելու շրջանակներում անգնահատելի է Նախարարության և անձամբ Ձեր անմիջական դերը բազմաթիվ ծրագրերի իրականացման մեջ, որոնք նպաստել են համազգային տարբեր խնդիրների լուծմանը, համատեղ աշխատանքը Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային և Հարավային տարածաշրջաններում բազում ծրագրերի իրականացման գործում (Սփյուռքահայ երիտասարդների միջազգային համաժողով, ԱՊՀ երկրների հայ համայնքների հավաք և այլն): Առանձնահատուկ ուզում եմ շեշտել Ձեր դերը աշխարհասփյուռ հայությանը համախմբելու, մայր Հայրենիքի հետ համագործակցության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործում:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ և նախարարության ողջ անձնակազմին (տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին)՝ մաղթելով հայրենանվեր գործունեություն, նորանոր հաջողություններ՝ ի բարօրություն աշխարհասփյուռ հայության և ի փառս մեր Հայաստան պետության:
Հարգանքով՝ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս
ԱՐԱՐԱՏ ԳՈՄՑՅԱՆ