Ազգերի Անդյան միության խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ազգերի Անդյան միության խորհրդարանը, որի կազմում ընդգրկված են Բոլիվիայի, Կոլումբիայի, Էկվադորի, Պերույի եւ Չիլիի ներկայացուցիչները, ճանաչել է 1915-1923 թթ. Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտել է այն ժխտելու բոլոր փորձերը:

Agencia Prensa Armenia-ն հայտնում է, որ Էկվադորի ներկայացուցիչ Պեդրո դե լա Կրուզի կողմից ներկայացված բանաձեւը միաձայն ընդունվել է Մոնտեւիդեոյում կայացած հանդիպմանը:

Փաստաթուղթը կոչ է անում միջազգային հանրությանը «ճանաչել Հայոց ցեղասպանության պատմական փաստը՝ որպես ճշմարտության ու արդարության անվերապահ սատարման քայլ»:

Ազգերի Անդյան միությունը ստեղծվել է 1969 թ.: Միության խորհրդարանը հիմնադրվել է 1979 թ., իսկ առաջին նիստը կայացել է 1984 թ.:

Scroll Up