Թեհրանում հայկական ցուցահանդեսին լայնորեն կներկայացվի նաեւ սիրիահայերի բիզնեսը

Թեհրանում հայկական ցուցահանդեսում լայնորեն ներկայացված կլինի նաեւ սիրիահայերի բիզնեսը:

Այս մասին, ըստ Artsakhpress-ի, լրագրողներին սեպտեմբերի 16-ին հայտնել է Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Մկրտիչյանը, ներկայացնելով «Արմենիա Էքսպո 2016» ցուցահանդեսի մանրամասները, որն անցնելու է Թեհրանում հոկտեմբերի 5-8-ը, հայտնում է news.am-ը: Ցուցահանդեսին մասնակցելու է մոտ 80 հայկական ընկերություն, որոնցից մոտ 10-ը՝ սիրիահայերի ձեռնարկություններն են:

Կարեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Միջազգային համագործակցության գերմանական գործակալությանը (GIZ)՝ հայկական պատվիրակության ուղեւորությունը կազմակերպելու հարցում աջակցության համար: «Իրանի նման խոշոր շուկան մեծ հնարավորություններ է ստեղծում մեր արտադրողների համար: Իսկ մենք, մեր կողմից, մեր ցուցահանդեսներին հրավիրել ենք ու շարունակում ենք հրավիրել բիզնես –պպատվիրակություններ Իրանից»,- հավելել է Մկրտիչյանը:

Scroll Up