«Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ժամանակավոր ցուցադրություն Հայոց ցեղասպանության թանգարանում

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ 2016 թ. սեպտեմբերի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացնելու է «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Այս ցուցադրության մեջ ներառվելու են հազվագյուտ դրոշներ ու զինանշանային հորինվածքներ, որոնք պատրաստվել են 18-20-րդ դդ. հայ ազատագրական պայքարի տարիներին: Բացառիկ նմուշներ են Մեծ Եղեռնից հետո հայ որբերի պատրաստած դրոշներն ու զինանշանները:

Այս ցուցանմուշների մեծ մասը, որոնք ներկայացնում են հայաստանյան ու արտասահմանյան մի շարք թանգարանների հավաքածուները, ցուցադրվելու են առաջին անգամ:
Այս պատկերագրության նմուշները ներառում են գորգեր, փորագրանկարներ, արծաթե իրեր, նամականիշեր, բացիկներ, գրքեր ու ալբոմներ, ինչպես նաև «Մայր Հայաստան»-ի կերպարով տարբեր հորինվածքներ:

Ցուցադրության գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը»:

Scroll Up