Լավագույն մաղթանքներս` հայ ժողովրդին. Էլիզաբեթ II թագուհին շնորհավորական ուղերձ է հղել

Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ II թագուհին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ինչպես ներկայացնում է Horizon Weekly-ն, 90-ամյա թագուհու ուղերձում ասվում է. «Ինձ համար անչափ հաճելի է Ձերդ գերազանցությանն ուղարկել իմ շնորհավորանքը Ձեր Ազգային տոնի առթիվ, հատկապես այս տարի, երբ Հայաստանի Հանրապետությունը տոնում է անկախության 25-ամյակը: Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում նաև հայ ժողովրդին»:

Նշենք, որ հայ ժողովրդին շնորհավորական ուղերձ է հղել նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ինչպես նաև նախագահ Սարգսյանին շնորհավորել են ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ երկրների ղեկավարներ:

Scroll Up