Արցախի ձեռքբերումներն արտացոլված են մանկապատանեկան սաների ձեռքի աշխատանքներում

Այսօր ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շարքում ԼՂՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի կենտրոնական օղակաձև պուրակում տեղի է ունեցել Արցախի բոլոր շրջանների մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների ու անհատ մասնակիցների աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրւյցում տեղեկացրել է ԼՂՀ մշակույթի նախարարության միջոցառումների կազմակերպման և կապերի բաժնի պետ Արուս Գասպարյանը` հավելելով, որ ցուցահանդես-վաճառքը շարունակվելու է մինչև ժամը 18.00-ն:

Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների սաների աշխատանքներում գերակշռել էր ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին վերաբերող աշխատանքները:

«Բոլոր տոնական օրերին էլ մեր աշխատանքները ներկայացնում ենք Ստեփանակերտում, սակայն այս օրը յուրահատուկ է մեզ համար: Մեր սաների աշխատանքներում առավել մեծ տեղ են գրավում ԼՂՀ անկախության հռչակման 25 ամյակին նվիրված աշխատանքները:Գորգերը, ձեռքի աշխատանքները, կավե ամաններն ու մնացած աշխատանքներն արտացոլում են Արցախի հազարամյա պատմությունն ու անկախության 25-ամյա տարիներին ԼՂՀ-ի ձեռբերումները»,- մանրամասնել է Ասկերանի արվեստի դպրոցի տնօրեն Անահիտ Բադալյանը:

արցախարցախ1 արցախ4արցախ2 արցախ3արցախ6

Scroll Up