ՍՐԲՈՑ ԱՎԵՏԱՐԱՆՉԱՑ ՏՈՆԸ ՄԱՌՆԵՈՒԼԻԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Սուրբ Ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Հովհաննեսի և Ղուկասի տոնի օրը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հավատացյալները՝ առաջնորդությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, եղան Մառնեուլիի շրջանի Շահումյան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ կատարվում են վերանորոգչական աշխատանքներ: Եկեղեցում, հավատացյալների մասնակցությամբ, կատարվեց գոհաբանական աղոթք, ապա հավատացյալներն իրենց աղոթքը բարձրացրեցին՝ եկեղեցու շուտափույթ վերանորոգության ակնկալիքով:

Վիրահայոց թեմի մամլո դիվան

Scroll Up