Արտգործնախարարը հանդիպեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ղեկավարությանը

Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ղեկավար անձնակազմին՝ դեկանԳեղամ Պետրոսյանին եւ ֆակուլտետի ամբիոնների վարիչներին։

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը նշեց, որ ԱԳՆ-ն մեծ նշանակություն է տալիս որակյալ կադրերի պատրաստմանը եւ այդ առումովնախարարության եւ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մշտական կապն ու համագործակցությունը շատ կարեւոր են։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Մայր ԲՈւՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանը նշեց, որ վերջին տարիներինլրջորեն ամրապնդվել է արտգործնախարարության եւ ԵՊՀ պրոֆիլային ֆակուլտետի միջեւ փոխգործակցությունը։ Գեղամ Պետրոսյանի խոսքերով` ավանդական են դարձել  ԱԳ նախարարի սեպտեմբերկյան դասախոսությունները առաջինկուրսեցիների առջեւ։ Նա նաեւ ընդգծեց, որ ֆակուլտետի դասախոսների կազմում գործողդիվանագետների թիվը շեշտակիորեն ավելացել է։

Զրույցի ընթացքում երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների մեծամասնությունը կազմում են հենց Միջազգայինհարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի արտաքին քաղաքականության տարբեր ուղությունների շուրջ, ԱԳ նախարարը հյուրերիններկայացրեց միջազգային օրակարգային գործընթացների եւ խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նման հանդիպումները պարբերական անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին «Հայերն այսօր» -ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Scroll Up