Անին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում

Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը՝ Անին, որը համարվում է «1000 եւ 1 եկեղեցիների քաղաք», ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների ցանկում»,- գրել է Տիգրան Բալայանը:

 ՅՈՒՆԵՍԿՕ­ի պաշտոնական կայքում տեղադրված նկարագրության մեջ Անին ներկայացված է որպես հայերի կողմից հիմնադրված քաղաք: Մասնավորապես, ասվում է, որ չնայած Անի քաղաքի հիմնադրման վերաբերյալ շատ քիչ տեղեկություններ կան, այնուամենայնիվ, հայտնի է, որ քաղաքը բնակեցվել է ուրարտական ժամանակաշրջանում` մ.թ.ա առաջին հազարամյակի առաջին կեսին:

«Անին առանձնահատուկ վերելք է ապրել Հայոց Բագրատունիների արքայատոհմի ժամանակաշրջանում: Չնայած Աշոտ Բագրատունու օրոք երկրի մայրաքաղաքը Կարսն էր, Աշոտ Երրորդը 961 թվականին Անին հռչակեց որպես Հայաստանի մայրաքաղաք: Իր նոր կարգավիճակով քաղաքն ընդարձակվեց` ամրոցից վերածվելով թագավորական նստավայրի: 10­-11-­րդ դարերում Գագիկ Առաջինի գահակալության տարիներին քաղաքն աննկարագրելիորեն բարգավաճում է` դառնալով մշակութային, կրոնական, տնտեսական կարեւոր կենտրոն: Հենց այս ժամանակահատվածում է, որ հանրահայտ Տրդատ ճարտարապետը կառուցում է Անիի Մայր տաճարը եւ Սուրբ Գրիգոր դամբարան­եկեղեցին»,­ ասված է կայքում:

«Անին առանձնահատուկ վերելք է ապրել Հայոց Բագրատունիների արքայատոհմի ժամանակաշրջանում: Չնայած Աշոտ Բագրատունու օրոք երկրի մայրաքաղաքը Կարսն էր, Աշոտ Երրորդը 961 թվականին Անին հռչակեց որպես Հայաստանի մայրաքաղաք: Իր նոր կարգավիճակով քաղաքն ընդարձակվեց` ամրոցից վերածվելով թագավորական նստավայրի: 10­11­րդ դարերում Գագիկ Առաջինի գահակալության տարիներին քաղաքն աննկարագրելիորեն բարգավաճում է` դառնալով մշակութային, կրոնական, տնտեսական կարեւոր կենտրոն: Հենց այս ժամանակահատվածում է, որ հանրահայտ Տրդատ ճարտարապետը կառուցում է Անիի Մայր տաճարը եւ Սուրբ Գրիգոր դամբարան­եկեղեցին»,­ ասված է կայքում:

Կայքում նաև նշվում է, որ հայոց արքա Գագիկ Առաջինի գահակալությունից հետո քաղաք են ներխուժել վրացիները, արաբները եւ բյուզանդացիները: 1045 թվականին բյուզանդացիները գրավում են քաղաքն, իսկ 1064 թվականին այն նվաճում են սելջուկ թուրքերը: «Անիի տարածքում բազում եկեղեցիների առկայության պատճառով այն ստացել է «1001 եկեղեցիների քաղաք» անվանումը: Եկեղեցիներից շատերը կառուցվել են 12­-13­րդ դարերում: Սկիզբ առնելով դեռեւս 989 թվականին Սմբատ Բագրատունու գահակալության օրոք` Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու շինարարությունը ավարտին հասցվեց 1001 թվականին Սմբատ Բագրատունու հետնորդներից` Գագիկ Առաջինի կնոջ Կատրամիդե թագուհու շնորհիվ»,­ նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ­ի պաշտոնական կայքում: «Համոզվեցինք, որ ՅՈՒՆԵՍԿՕ­ի համաշխարհային մշակութային ժառանգության 40-­րդ նիստի բոլոր մասնակիցները հասկացան, որ Անին հայկական է»,­ ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ­ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը:

Scroll Up