Չինաստանում մեկնարկե է Սևադա Գրիգորյանի «Դեպի լույս» խորագրով անհատական ցուցահանդեսը

Չինաստանի Նանջինգ քաղաքում մեկնարկել հայ նկարիչ Սևադա Գրիգորյանի «Դեպի լույս» խորագրով անհատական ցուցահանդեսը: Սևադա Գրիգորյանը ապրում և ստեղծագործում է Չինաստանում: Ցուցահանդեսում նկարիչը ներկայացնում է իր «Չինական շարքը», որի միջոցով ներկայացնում է Չինաստանի մշակույթից ստացած իր տպավորությունները: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է chinastan.org կայք էջից:
Ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել, թե՛ չինացի, թե՛ այլազգի արվեստասերների շրջանակներում:
Նկարչի գունանկար աշխատանքներում մեծ տեղ են զբաղեցնում ընտանիքի, սիրո և խաղաղության թեմաները: Ուշագրավ է նաև նկարչի գրաֆիկական շարքը գրքի թերթերի վրա:
Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում հնչելու են Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները: