Գերմանիայի հայ համայնքն օժանդակում է քառօրյա պատերազմում զոհված արցախցիների ընտանիքներին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/07/Ժիլբեր-Մոմջյան-300x225.jpg)
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի անհատ բարերարների նվիրաբերած 2 միլիոն դրամին համարժեք գումարը փոխանցվել է ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված 10 արցախցիների ընտանիքներին: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Հիմնադրամի պաշտոնական կայքից:
Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանը նշում է, որ Գերմանիայի հայ համայնքը մեծ ցավ ապրեց ապրիլյան դեպքերի առնչությամբ եւ կարճ ժամանակամիջոցում հավաքագրեց մի գումար, որը փոքրիշատե կթեթեւացնի գոնե այս ընտանիքների օրվա հոգսը:
Գերմանիայի տեղական մարմինը շարունակում է սոցիալական այլ ծրագրերի իրականացումը: Գերամանահայ համայնքի միջոցներով 2015թ-ին Գյումրիի երկու անօթեւան ընտանիք ստացել է նոր, կահավորված բնակարաններ: Գյումրեցի եւս երկու ընտանիք նրանց օժանդակությամբ առաջիկա օրերին կտեղափոխվի նոր բնակարան: