ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է Աստրախանի «Արև» համայնքի 25-ամյակը

2016 թ․ հունիսի 26-ին Աստրախանի Մարզային հայկական մշակութային «Արև» համայնքը տոնեց կազմավորման 25-ամյակը։ Տոնակատարությունը մեծ շուքով նշվեց տեղի Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում։ Երեկոյի ընթացքում ՌԴ Կրթության և Գիտության կողմից պարգևատրվեցին համայնքի ձևավորմանն ու զարգացմանը նպաստած մեր հայրենակիցները:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ հոբելյանի կապակցությամբ տեսաուղերձ էր հղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ինչը մեծ և հաճելի անակնկալ էր հանդիսության մասնակիցների համար:
«Աստրախանի հայ համայնքը շատ հին պատմություն ունի: Դեռևս 14-րդ դարում այստեղ հաստատվեցին հայերը: Համայնքն այնքան կազմակերպված, որ համայնքի կանոնադրությունն այն ժամանակ հաստատվեց Ռուսական ցարի կողմից: Սա խոսում է մեր համայնքի ուժի և համախմբվածության մասին: Այսօր դուք տարիների հեռվից շարունակում եք մեր նախապապերի ավանդույթները, դուք դարձել եք մի գեղեվիկ, հզոր կամուրջ Հայաստանի և Ռուսաստանի միջև»,-իր շնորհավորական խոսքում ասել է ՀՀ սփյուռքի նախարարը:
Հրանուշ Հակոբյանի շնորհավորական տեսաուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: