Խաղաղության աղավնիներ` դեպի Արարատ լեռը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/1466947746-3445.jpeg)
Հռոմի պապի հայաստանյան վերջին ժամերն անցան սուրբ Խոր Վիրապում, որտեղ աղոթքի ներքո վառվեց Հռոմի պապի նվիրած կանթեղը: Այնուհետև երկու եկեղեցիների հայրապետերը ուղևորվեցին դեպի բիբլիական Արարատ լեռը նայող դիտահարթակ, որտեղ զրուցեցին, նայելով Արարատ լեռանը և ընդունելով այն որպես կանգուն վկայություն, որ Աստված է հայ ազգի փրկությունն ու հույսը:
Եվ ուխտագնացության ամենատպավորիչ տեսարաններից մեկն իրականացրեցին` աղավնիներ բաց թողեցին Արարատ լեռան ուղղությամբ` որպես խաղաղության նշան:
Այսպիսով, ավարտվեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եռօրյա ուխտագնացությունը առաջին քրիստոնյա երկիր: Քիչ անց նա կուղևորվի Զվարթնոց օդակայան, որտեղից կմեկնի Վատիկան, գրում է yerkir.am-ը: