Կկայանա կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների մրցանակաբաշխությունը և Նոր Հալեպ թաղամասի կառուցման նպատակով հայ նկարիչների նվիրաբերած նոր նկարների ցուցահանդես-վաճառքը

Հոկտեմբերի 9-ին, ժ.17:00-ին Հայաստանի նկարիչների միությունում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և Հայաստանի նկարիչների միության համատեղ կազմակերպած կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների մրցանակաբաշխությանը ներկայացված աշխատանքների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը (հասցեն`Աբովյան 16):

Նույն օրը կմեկնարկի նաև Աշտարակ քաղաքում սիրիահայերի համար Նոր Հալեպ թաղամասի կառուցապատման նպատակով հայ նկարիչների նվիրաբերած նկարների ցուցահանդես-վաճառքը:

Ցուցահանդես-վաճառքին Հայաստանի նկարիչների միության պահոցներից կտրամադրվի 5-6 նկար:

Scroll Up