Հալեպում հրթիռակոծումը շարունակվում է. մեկ հայուհի է զոհվել

Հալեպի Սուլեյմանիե թաղամասի ուղղությամբ զինյալ ահաբեկիչների արձակած ինքնաշեն հրթիռի պայթյունից հայուհի է զոհվել:

Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, զոհված հայուհին 1980 թվականին ծնված Բեթի Ներսեսյանն է:

«Արևելք» պարբերականը, սեփական աղբյուրի հղումով, տեղեկացնում է, որ շարունակվել է նաև Նոր գյուղ հայաշատ թաղամասի հրթիռակոծությունը:

Այստեղ հրթիռի պայթյունից վիրավորվել են 34-ամյա Քաթրին Խաչոյանը, 62-ամյա Կարապետ Խաչոյանը և 33-ամյա Նորա Սարգիսը:

Հալեպի հայաշատ թաղամասերի ինտենսիվ հրթիռակոծությունը շարունակվում է արդեն մի քանի օր:

Հունիսի 2-ին Նոր գյուղում զոհվել էին 4 հայեր. 1942 թվականին ծնված Վազգեն Ճապաղջուրյանը, 1949 թվականին ծնված Խաչիկ Աբուլապությանը, 1967 թվականին ծնված Հովսեփ Ջանեցյանը և 1954 թվականին ծնված Լևոն Քելխաչերյանը:

Scroll Up