Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը 100 տարով ուշացած է. քուրդ պատգամավոր

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցության համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը:

Ինչպես ներկայացնում է Tert.am-ը` հղում կատարելով Kurdish Question կայքին, պաշտոնական այցով Շվեյցարիայում գտնվող Դեմիրթաշը, մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով բանաձևի ընդունման մասին հարցին, նշել է, որ այն «100 տարով ուշացած որոշում է»:

«Այս որոշումը կայացվել է 100 տարի ուշացումով: Այսօր էլ քրդերին են կոտորում: Եթե Գերմանիան այդ մասին որոշում կայացնի 100 տարի անց, այն անիմաստ կլինի… Մերկելը բազմաթիվ անգամներ այցելել է Թուրքիա, սակայն այնպես է վարվել, ասես ոչինչ տեղի չի ունենում», – ընդգծել է Դեմիրթաշը:

Scroll Up