Սիրիահայերի միակ հասցեն Հայաստանն է. Զավեն Խանջյան
Հունիսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին, Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Ներսիսյանին, մամուլի եւ հրատարակչական բաժնի վարիչ Անդրանիկ Մարդոյանին:
«Հայերն այսօրի» փոխանցմաբ՝ հանդիպման ընթացքում Զավեն Խանջյանը հայտնել է, որ սիրիահայերի միակ հասցեն Հայաստանն է և որ Հայաստանյանց Ավետարանչական ընկերակցությունը աջակցում է Հայաստանում հաստատվել ցանկացող բոլոր սիրիահայերին: