Թամարա Ազիզյանի «Դպրոց անապատում» խորագրով ցուցահանդեսը Նոր Զելանդիայում

Մայիս 25-ին, Օքլանդի  «Studio One» ցուցասրահում բացվել է Թամարա Ազիզյանի  «Դպրոց անապատում» խորագրով` Պաղեստինի դպրոցական երեխաներին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը: Այս մասին Օքլանդից «Հայերն այսօրին» տեղեկացնում է Գոհար Բասդասարյանը:

Պաղեստինում ապրող երեխաների համար դպրոցը ներկայանում է որպես հույս և խոստում, իսկ պաղեստինյան հասարակությունը պայքարում է պահպանելու իրենց ինքնությունն այդ տարածաշրջանում:

Ցուցահանդեսին ներկա են եղել Նոր Զելանդիայի հայ համայնքի նախագահ Նուբար Յաղուբյանը, համայնքի ներկայացուցիչներ, օտար հյուրեր:

Հավելենք, որ Թամարա Ազիզյանն այսօր ապրում է Օքլանդում, աշխատում է Maori  հեռուստաընկերությունում: Ազիզյանը ներգրավված է անկախ վավերագրական տարբեր նախագծերի աշխատանքներում, ինչպես նաև պատրաստում է իր առաջին կարճամետրաժ ֆիլմի սցենարը:

նոր Զելանդիա2 նոր Զելանդիա1

Scroll Up