Հունիսի սկզբին Արցախի համար Բուենոս Այրեսում հեռախոսամարաթոն կկազմակերպվի
Արցախին օգնելու նպատակով հունիսի 2-ից 4-ը Բուենոս Այրեսում հեռախոսամարաթոն կկազմակերպվի: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է Արգենտինայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմնի անդամ Ռոսիտա Յուսեֆյանը:
Նրա խոսքով՝ Բուենոս Այրեսի տեղական մարմինը մինչև ապրիլյան դեպքերը ևս օգնել է Արցախին: Մասնավորապես՝ Քարինտակ գյուղում համայնքային կենտրոն է ստեղծվել, այժմ էլ հիմնադրամի բարերարների միջոցներով մանկապարտեզ կբացվի: