Ցեղասպանության թեման պետք է ներառվի Գերմանիայի դպրոցական դասագրքերում. Մարդին Դոլցեր

Ցեղասպանության մասին բանաձեւը Բունդեսթագում, եթե անգամ չլինի մեզ համար ցանկալի ձեւակերպումներով, ապա կլինի սկիզբ նոր քայլերի, խնդիրը տեղից շարժելու  համար։ Այս մասին ըստ  News.am-ի՝ մայիսի 19-ին՝ Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Համբուրգի խորհրդարանի պատգամավոր, Գերմանիայի «Ձախեր» կուսակցության անդամ  Մարդին Դոլցերը՝ հավելելով. «Մենք մեր սեփական պատմությունից ելնելով՝ մենք գիտենք, թե ինչ է նշանակում ցեղասպանությունը»:

Պատգամավորի խոսքով՝ գերմանական Ռեյխը իր բժիշկների, դեսպանների  ու հյուպատոսների միջոցով շատ լավ տեղեկացված էր, թե ինչ է կատարվում տարածաշրջանում եւ նույնսիկ հայտարարել էր, որ անգամ եթե հայ ժողովուրդը կործանվի, մենք պետք է աջակցենք մեր զինակից թուրքերին։ «Ցավոք այսօր մեր դաշնային կառավարությունը սերտ համագործակցում է Էրդողանի հետ։ Մենք չենք տեսնում նրա կողմից Թուրքիային քննադատություն չենք քրդերի ջարդերի հարցում»,- ասել է պատգամավորը։

Դոլցերի խոսքով պետք է տեղերում աշխատանք տարվի, Գերմանիայի տարբեր դաշնային հողերում ցեղասպանության թեման դպրոցական դասագրքերում ներառելու համար, քանի որ միայն կրթությամբ է հնարավոր նպաստել, որ մարդիկ իրար հարգանքով վերաբերվեն։

Scroll Up