Սփյուռքը շնորհավորում է Արցախին. «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատություն

ԱՄՆ Գլենդել քաղաքում գործող «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատությունը մշտապես սերտ կապի մեջ է ՀՀ սփյուռքի նախարարության հետ: «Հայերն այսօրի» առաջարկը՝ տեսաբացիկով շնորհավորել Մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ, ոգևորությամբ ընդունվեց դպրոցի աշակերտների կողմից:
Հավելենք, որ աշակերտները նկարահանվել են Գլենդելի գրադարանում, որտեղ մինչև հունիսի 11-ը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հայ-ամերիկյան “Armenia An Open Wound” ժամանակավոր ցուցահանդեսն է բացվել:
Ապրիլ ամսվա ընթացքում կրթական հաստատության շուրջ 600 աշակերտ ճանաչողական էքսկուրսիա են կատարել գրադարան՝ ներկայացված ցուցապաստառների միջոցով ծանոթանալու Հայոց ցեղասպանության եղերական էջերին: