Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում Գետքի միջնակարգ դպրոցում

Ապրիլի 23-ին Շիրակի մարզի Գետքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում «Ա՜խ տունս…» խորագրով, որի նպատակը հայրենասիրության և պահանջատիրության գաղափարների շեշտադրումն էր: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են դպրոցից:

Դպրոցի պատմության ուսուցչուհի, ստեղծագործող մանկավարժ Գոհար Գևորգյանը կազմակերպել էր միջոցառում հետաքրքիր ձևաչափով՝ բաղկացած երեք մասից:

Մաս առաջին Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված անկյունի, ահասարսուռ պատկերները ներկայացնող նկարների պատկերասրահում մասնակիցներին ներկայացվեց հայերի ցեղասպանության պատմությունը:

Մաս երկրորդԱշակերտները մանրակրկիտ ներկայացրեցին 20-րդ դարի ողբերգության կազմակերպիչների և իրագործողների մասին պատմական փաստեր՝ համեմված հետաքրքիր տեսանյութերով, նկարներով ու երգերով: Մեկ առ մեկ նշվեցին այն հայկական գյուղերն ու քաղաքները, որտեղից տեղահանվել ,գաղթել ու մահվան ուղին էին բռնել միլիոն ու կես հայեր:

Կատարվեց խմբային քննարկում միջադեպերի մեթոդով «Ցանկացած իրավիճակում ողջ մնալ» թեմայի շուրջ: Ներկայացվեց իրական փաստեր, կատարվեց իրատեսական վերլուծություն:

Մաս երրորդը առավել հուզիչ էր ու յուրօրինակ: Բեմադրվեց Ներսիկ և Արաբո Իսպիրյանների «Պիտի պաշտպանեմ» երգը:

Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Հ. Թադևոսյանը արդիականացրեց թեման, մեծ ցավով ու հպարտությամբ խոսեց 2016թ. ապրիլի քառօրյա պատերազմում հերոսացած հայ զինվորների մասին: Դպրոցի փոխտնօրեն Ա. Գասպարյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպչին հետաքրքիր և ուսանելի միջոցառման համար:

ԳետքԳետք1 Գետք2 Գետք3

Scroll Up