ԱՄՆ-ն պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Huffington Post
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/afc4480cc063ade018e0ae970616661e.jpg)
ԱՄՆ-ն վերջերս «Իսլամական պետության» կողմից եզդիների և այլ էթնիկ խմբերի դեմ տեղի ունեցածը ցեղասպանություն հռչակեց:
Անշուշտ, եզդի կանանց բռնաբարություններն ու ստրկացումը, եզդի տղամարդկանց սպանդը ցեղասպանություն է. գրում է Huffington Post-ը:
Այսպիսով, բառի նշանակությունը, որը բնութագրում է անմարդկային, զանգվածային ջարդերը, կարևոր է:
Պարբերականը նշում է, որ «ցեղասպանություն» տերմինն առաջին անգամ կիրառել է Յեյլի համալսարանի պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը՝ փորձելով բացատրել Օսմանյան կայսրության տարածքում հայերի դեմ տեղի ունեցածը:
Ուստի, ցանկացած ազգ, որը քննարկում է 1.5 մլն հայերի սպանությունները, պարզապես քաղաքական «ծխածածկույթ» է ստեղծում:
«Ցեղասպանությունը տեղի է ունեցել, հայերի նկատմամբ, և այն մարդը, որը հորինել է այդ բառը, ճանաչել է այդ փաստը. բառը ստեղծվել է հայերի ջարդերը նկարագրելու համար:
Աշխարհաքաղաքական նկատառումներով ԱՄՆ-ն հրաժարվում է օգտագործել այդ բառը, կասկած չկա, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է»,-Արցախպրեսի փոխանցմամբ՝ գրում է պարբերականը:
Մինչ Ժամանակակից ցեղասպանությունները հրապարակայնացնելը խնդիր չէ, և այդպես էլ պետք է լիներ, աշխարհը դեռ ԱՄՆ-ից ակնկալում է Հայոց ցեղասպանությունը նկարագրելիս «ցեղասպանության» բառի կիրառումը:
«Ցավոք, աշխարհի ամենաուժեղ ազգը դեռ բարոյական տոկունություն չունի ամբողջությամբ ճանաչելու այն, ինչ ապրել են հայերը»,-ասված է հրապարակման մեջ: