Ախալցխայի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/84687848.jpg)
Ապրիլի 23-ին Ախալցխայի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում ՝նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին եւ Արցախում զոհված զինծառայողների հիշատակին: Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի հիմնով, որից հետո Ախալցխայի հոգեւոր հովիվ Տեր Թորգոմը բոլոր մասնակիցների հետ միասին կարդաց Տերունական աղոթք: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են akhaltskha.net կայք-էջից:
Միջոցառման ընթացքում կենտրոնի սնաերը եւ սկաուտները երգեցին հայրենասիրական երգեր, կարդացին բանաստեղծություններ ու ասեցին իրենց սրտի խոսքը ի հիշատակ Հայոց Ցեղասպանության ընթացքում զոհված սուրբ նահատակների եւ Արցախի համար զոհված հերոսների:
Միջոցառման ավարտին Երիտասարդական կենտրոնի տնօրինությունը իր խոսքում նշեց, որ ապրիլի 23-24 այլեւս սգալու ու ողբալու օր չէ այլ ազգային զարթոնքի, վերածննդի ու պայքար օր է, քանզի երբ պայքար կա ողբին տեղ չկա: Նրանց խոսքերով այս տարի ապրիլի սկզբին հարձակվելով Արցախի վրա թուրքը կրկին փորձեց կոտորածի ենթարկել մեր ժողովրդին, սակայն հայ զիվորի հերոսության շնորհիվ հետ շպրտվեց: