Ամերիկահայերը պատրաստվում են Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/195.jpg)
Ներկայացնելով ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հայ համայնքի կողմից կազմակերպվող Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները՝ ԱՄՆ Թահանգա քաղաքի հոգևոր հովիվ Տեր Ավետիս քահանա Աբովյանը «Հայերն այսօրի» թղթակցին տեղեկացրեց, որ ամեն տարի ապրիլի 24-ին ամերիկաբնակ հայ երիտասարդները Լոս Անջելեսում մեծ քայլարշավ են կազմակերպում: 2001 թվականից իրականացվող այս նախաձեռնությունը ամենազանգվածային միջոցառումներից մեկն է:
Ոգեկոչման ձեռնարկների շրջանակում տեղի են ունենում նաև քաղաքական ուղղվածության միջոցառումներ, որոնց մասնակցելու են հրավիրում քաղաքային մակարդակով պետական պաշտոնյանների, ներկայացուցիչների ԱՄՆ Կոնգրեսից, Սենատից և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք բանախոսությամբ են հանդես գալիս: