Ավստրալիայի հայ համայնքը Արցախին կաջակցի ոչ միայն ֆինանսապես

Ավստրալիայի հայ համայնքը ֆինանսական աջակցություն կտրամադրի ԼՂՀ- ին: Այս մասին «Արﬔնպրես»-ին տեղեկացրեց Հայ դատի հանձնախմբի գործադիր ադﬕնիստրատոր Արին Մարգարյանը:

«Այժմ ֆինանսական ﬕջոցների հավաքագրման գործընթացն է, այն դեռ կշարունակվի և ﬔնք ﬔր հավաքած գումարը կտրամադրենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Տեղի իշխանություններն էլ կորոշեն, թե որ ուղղությամբ ծախսեն գումարը, կլինի զինամթերք գնել, թե քանդված տները վերականգնել, տուժած ընտանիքների աջակցություն տրամադրել և այլն»,-ասաց Արին Մարգարյանը` նշելով, որ իրենք կապի ﬔջ են Ավստրալիայում ԼՂՀ-ի մշտական ներկայացուցչի հետ:

Արին Մարգարյանի խոսքով, իրենք ﬕայն ֆինանսական աջակցություն չեն տրամարդելու, Արցախի հարցի հետ կապված ակտիվորեն աշխատել են և շարունակում են աշխատել քաղաքական դաշտում:

«Մենք այլ ծրագրեր էլ ունենք Արցախի ճանաչման համար: Նախատեսում ենք շարունակել հանդիպուﬓերը Ավստրալիայի խորհրդարանի ներկայացուցիչների հետ: Դժբախտաբար շատ պատգամավորներ լավ պատկերացում չունեն Արցախի մասին, ես կասեի լավ պատկերացում չունեն Հարավային Կովկասի մասին: Հետևաբար, ﬔնք նախատեսում ենք հանդիպուﬓերն առավել հաճախակի դարձնել, որ նրանք իմանան իսկությունը: Մանավանդ, որ Ադրբեջանն Ավստրալիայում շատ ակտիվ է աշխատում: Իրենց դեսպանը տարբեր ուղղություններով աշխատանքներ կատարելու ջանքեր է ﬕշտ գործադրում, բայց ﬔնք էլ հետևողական ենք, ուշադիր, և ինչ հակահայկական քայլեր, որ ադրբեջանական կողմը ձեռնարկում է, անպայման հակադարձում ենք»,-ավելացրեց Արին Մարգարյանը:

Scroll Up