Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ գործակարգավարական խորհրդակցություն

Ապրիլի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ գործակարգավարական խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Իմ Հայաստան» փառատոնի, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ղեկավարները:

 Նախարարը կարևորեց Սփյուռքի դերը Ադրբեջանի ռազմական ագրեսիային դիմակայելու, խաղաղություն հաստատելու և Արցախի պաշտպանության բանակին ու տուժած բնակչությանը աջակցելու գործում և հանձնարարեց աշխատել առավել օպերատիվ՝ դրսևորելով հետևողականություն և սերտորեն համագործակցելով սփյուռքյան կառուցների ու գործիչների հետ:

 Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված Սփյուռքի կառույցների ու կազմակերպությունների, համայնքների կողմից իրականացվող միջոցառումներն ու ձեռնարկները, զեկուցեցին ցուցաբերած հումանիտար օգնության և ֆինանսական աջակցության մասին:

 Ներկայացվեցին շաբաթվա ընթացքում նախարարության ծրագրերի շրջանակներում կատարած ընթացիկ աշխատանքները:

 Տրվեցին նոր հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ և դրանք ժամանակին, արդյունավետ ու հետևողականորեն կատարելու ցուցում:

Scroll Up