Մոլդովահայերը հակադարձել են ադրբեջանցիներին

Մոլդովայի հայ համայնքը նույնպես այս օրերին զորավիգ է հայ զինվորներին և Արցախ աշխարհին: «Հայերն այսօրի» հետ զրույցում Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Արթուր Ավանյանն ասաց, որ համայնքում արդեն քննարկումներ են սկսել՝ հասկանալու համար, թե ինչպես օգնություն կազմակերպեն և հավելեց, որ բախումներից խուսափելու համար՝ որոշել են բողքի-ցույցերով հանդես չգալ, քանի որ Մոլդովայում բավականին շատ ադրբեջանցիրներ կան:
Տեղեկացանք նաև, որ համայնքի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կրակոցից զոհված ազատամարտիկ, չորս երեխաների հայր Սարգիս Խալաֆյանի ընտանիքին ֆինանսական օգնություն կցուցաբերվի:
«Մոլդովայում բնակվող ադրբեջանցիները նույնպես շարունակում են անօրեն գործողություններ կատարել. նամակներ են ուղարկել տարբեր դեսպանատների, որում գրել են, թե իբր Հայաստանն արդեն 25 տարի իրենց ճնշումների է ենթարկում, իսկ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երկայնքում տիրող զարգացումները հայերի ձեռագրին է պատկանում, իսկ ապրիլի 2-ին հայերը թալանել են նրանց: Մենք, անշուշտ, հակադարձող նամակ ենք գրել և ներկայացրել իրականությունը»,-ասաց Արթուր Ավանյանը: