Հալեպահայությունը պատրաստ է աջակցել արցախցիներին

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գեւորգյանը հանդիպում է ունեցել հայկական ավանդական երեք կուսակցությունների՝ ՀՅԴ, ՍԴՀԿ եւ ՌԱԿ ղեկավար կազմի հետ:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում գլխավոր հյուպատոսը ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերջին զարգացումները՝ շեշտելով, որ կրակի դադարեցման ռեժիմը հիմնականում պահպանվում է, եւ որ Արցախի Պաշտպանության բանակը ամբողջովին վերահսկում է իրադրությունը:

Երեք կուսակցությունները, իրենց հերթին, հանդես են եկել միասնական հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան եւ իրենց անվերապահ զորակցությունն են հայտնել Արցախի իշխանություններին, Պաշտպանության բանակին եւ ժողովրդին:

Վերջիններս հալեպահայության անունից պատրաստակամություն են հայտնել ցանկացած, այդ թվում՝ բարոյական, նյութական եւ մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախին:

Scroll Up