ՀԲԸՄ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա

«ՀԲԸՄ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա և կոչ է անում Եվրամիությանը արտահայտել հստակ դիրքորոշում»,- այս մասին ասված է Հայկական բարեգործական ընդհանուր միության տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.

Ապրիլի 1-ին Ադրբեջանի զինուժը նախաձեռնել է լայնամասշտաբ գրոհ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական զինուժի հարձակումը, որը խախտել է հրադադարի ռեժիմը, և կոչ  է անում Եվրոպական Միությանը անվերապահորեն դատապարտել այս նոր հարձակումը: Ադրբեջանի կառավարությունը պետք է վստահ լինի, որ ԵՄ անդամ պետությունները անտարբեր չեն մնա, և որ գրոհըպետք է դադարեցվի: Եվրամիության գործողությունները կարող են ներառել այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են առևտրային պատժամիջոցների կիրառում, ֆինանսական ակտիվների սառեցում և համատեղ ծրագրերի չեղարկում` ներառյալ նավթային ենթակառուցվածքները: Ադրբեջանի նավթի 60%-ը արտահանվում է Եվրոպա:

Կազմակերպությունը կոչ է անում բոլոր պետություններին, միջազգային կառույցներին, մարդասիրական և խաղաղարար կազմակերպություններին լսելի դարձնել իրենց ձայնը` դատապարտելով այս հարձակումները, որոնք խաթարում են ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը: Իրաքում, Սիրիայում և Թուրքիայի հարավ-արևելքում հակամարտությունների շարունակական սրման պայմաններում Եվրոպան իր շեմին չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ պատերազմ ևպետք է պաշտպանի սեփական շահերից բխող խաղաղությունը և կայունությունն իր անմիջականհարևանությամբ: Հետևաբար անհրաժեշտություն է, որ Եվրոպական Միությունը և դրա անդամ երկրները հստակ դիրքորոշում արտահայտեն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում աննախադեպ լարվածության վերաբերյալ և սահմանեն այն պատժամիջոցները, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեն:

Հարգանքներով՝ ՀԲԸՄ Հայաստան

Scroll Up