Լոնդոնի շաբաթօրյա դպրոցը դատապարտում է

Լոնդոնի շաբաթօրյա դպրոցի վարչության, տնօրինության, ուսուցչական կազմի, ծնողների և աշակերտության կողմից, դատապարտում ենք Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակ եւ լայնածավալ ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շման գծի, ինչպես նաեւ քաղաքական եւ քաղաքացիական բնակավայրերը թիրախ դարձնելու Ադրբեջանի իշխանությունների նենգամիտ նախահարձակումը, որով խախտեց կնքված զինադադարի պայմանները:

Մեր կազմերի անունից հայտնում ենք մեր զորակցությունը Հայաստանի հանրապետության, Լեռնային Ղարաբաղի անկախ պետականության եւ բանակին ու ժողովրդին եւ կարելի բոլոր միջոցներով աշխատելու ենք ծանոթացնելու Ղարաբաղի հիմնահարցը եւ Ադրբեջանի նախահարձակ լինելու փաստը՛ եւ ագրեսիան:

Աղոթում ենք մեր զոհվածների հոգու խաղաղության, վիրավորների ապաքինման եւ մեր հայրենիքի սահմանները պաշտպանող հաղթական հայ զինվորների համար:

Լոնդոնի շաբաթօրյա դպրոցի վարչություն եւ տնօրինություն

Scroll Up