Հայոց ցեղասպանությանը նվիրված արաբերեն առաջին ֆիլմը՝ Նյու Յորքի կինոփառատոնի մրցանակակիր
«Ո՞վ սպանեց հայերին». Հայոց ցեղասպանության մասին արաբերեն առաջին վավերագրական ֆիլմը հանդիսատեսի համակրանք մրցանակին է արժանացել Նյու Յորքի «Socially Relevant Film» կինոփառատոնում: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են ֆիլմի հեղինակները, որոնք ներկա են եղել կինոփառատոնին:
Մարտի 15-22-ը կայացած Նյու Յորքի «Socially Relevant Film» կինոփառատոնում հաղթող է ճանաչվել մեկ այլ եգիպտական ֆիլմ՝ «Մինչ գարուն» (Before the Spring):
«Ո՞վ սպանեց հայերին» ֆիլմը նկարահանել են բեմադրիչ Մուհամադ Հանաֆին և լրագրող, հաղորդավար Մարիամ Զաքին: Ֆիլմում ներկայացված է 100 տարի առաջ թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Ֆիլմում ներկայացվում են բազմաթիվ արխիվային նյութեր և լուսանկարներ, որոնցից շատերը հրապարակվում են առաջին անգամ և հաստատում 1915-ի Ցեղասպանության իրողությունը: Իսկ վերապրածների վկայությունները հաստատում են, որ թուրքերի կողմից իրականացված Ցեղասպանությունը նախապես ծրագրված է եղել: Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, Եգիպտոսում և Լիբանանում:
Ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 8-ին, Կահիրեում: