Պայթյուններ Բրյուսելում. կա առնվազն 23 զոհ և բազմաթիվ վիրավորներ

Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով զոհերի թիվը, ըստ Reuters-ի, հասել է 13-ի, կա առնվազն 35 վիրավոր: Նախնական վարկածով, պայթյուներն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:

Ըստ Yerkirmedia-ի՝ պայթյուններից առաջ օդանավակայանում լսվել են արաբերեն հայտարարություններ: Բելգիական լրատվամիջոցները հայտնում են, որ դեպքի վայրում հայտանբերվել է մահապարտի 3 գոտի:

Օդանավակայանի պայթյունից հետո, նման հարձակումներ են իրականացվել նաեւ Բրյուսելի մետրոյի երկու կայարաններում՝ Մալբեկում եւ Շումանում, որոնք մոտ են Եվրամիության գրասենյակներին: Reuters-ը հաղորդվում է այստեղ առնվազն 10 զոհի մասին:

Բելգիայում ահաբեկչության վտանգն այժմ ամենաբարձր մակարդակին է: Հաղորդվում է, որ Բրյուսելի մետրոն փակվել է, իսկ «Զավենտեմ» օդանավակայանում կասեցվել են բոլոր չվերթները:

Ի դեպ, այս հարձակումները հետեւել են նախորդ տարի Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության գլխավոր կասկածյալներից մեկի՝ Սալահ Աբդեսլամի ձերբակալությանը: Նրան օրերս բռնել եւ ձերբակալել են հենց Բրյուսելում:

Scroll Up