Նունսպեթի արվեստի ակադեմիայի հայ դասախոսն արժանացել է պրոֆեսորի կոչման

Սերոբ Դարբինյանը ծնվել, մեծացել է Երևանում:  Սովորել և  ավարտել է  Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտը (ներկայում’ Երևանի գեղարվեստի ակադեմիա),  1996 թվականին ընտանիքով տեղափոխվել է Նիդերլանդներ:

Նրա ստեղծած նկարչական աշխատանքները, որ հաճախ նորամուծությունների արդյունք են, շատ արագ ճանաչում ստացան արվեստների երկիր Նիդերլանդներում: Մասնագետները բարձր են գնահատում նկարչության տարբեր ճյուղերում նրա ձեռք բերած արդյունքները: Սերոբի նկարչական աշխատանքների արտացոլումը տեղ է գտել նիդերլանդական մամուլում: Նկարիչը միշտ պատեհ առիթներով շեշտադրում է իր ազգային պատկանելիությունը՝ լայն տեղ տալով հայի ազգային նկարագրին ու կերտվածքին: Նա այժմ ստեղծագործելու հետ մեկտեղ դասավանդում է  Nunspeet-ի արվեստի ազատ ակադեմիայում: Այս մասին հայտնում է «Հայերն այսօր»-ը՝ հղում կատարելով  «Նիդերլանդական օրագրին»:

«Հոլանդիայում 17 տարի առաջ ստացա դոցենտի կոչում, իսկ հիմա շնորհվեց պրոֆեսորի կոչում»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Սերոբ Դարբինյանը:

Scroll Up